Ադրբեջանը կրկին կրակում է Երասխում կառուցվող գործարանի բանվորների ուղղությամբ (տեսանյութ)
Երասխում մետալուրգիական գործարան կառուցվող GTB Steel ընկերությունը տեսանյութ է ներկայացրել, թե ինպես են ադրբեջանցիները տարբեր օրերի կրակում գործարանի աշխատակիցների ուղղությամբ:
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ:
Ինչպես հայտնում են գործարանից, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Գործարանի տեսախցիկի արձանագրած կադրը՝ ստորև․
Հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։