Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի Հանրապետության նախագահին
Այսօր դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից:
Նախագահ Սանդուն հաջողություն է մաղթել դեսպան Կարապետյանին իր նոր առաքելությունում և կարևորել երկու երկրների քաղաքական տնտեսական և մշակութային հարաբերությունների ակտիվացումը։
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով` Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը համատեղության կարգով նշանակվել է Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: