«ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով նախատեսվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված լինելու պահանջները: Դրանք պետք է պահպանվեն ոչ միայն բարձրացված, այլեւ տեղադրված եւ ամրացված դրոշների համար: Ներկայացվող պահանջների իրականացումը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշներից ՀՀ դրոշի արժեւորմանը եւ դրա նկատմամբ հարգանքի ձեւավորմանը:

Արմենուհի Հարությունյանը նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացմամբ սահմանվում է տուգանք ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքերում:

Զեկուցողի խոսքով ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կտուգանվեն 30.000-50.000, իսկ պաշտոնատար անձինք՝ 70.000-100.000 դրամի չափով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն