Իշխանական խոսույթից դուրս են գալիս պատմական հայկական տարածքների անվանումները. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում արգելված է օգտագործել կամ արտաբերել Հայաստանի և Արցախի քաղաքների, գյուղերի, բնակավայրերի իրական (հայկական) անվանումները, փոխարենը թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է իրենց կողմից հորինված անվանումներ։ Դե թուրքալեզու քոչվոր ցեղերի նպատակները ակնհայտ են։ Իրենք մեր թշնամին են և գործում են համաձայն հակահայկական տեսլականի։ Սակայն իրավիճակի անասնական հիմարությունը այն է, որ հայկական իշխանական խոսույթից ևս «կամաց-կամաց» դուրս են գալիս հին, պատմական հայկական տարածքների անվանումները։ Ժողովուրդ ջան, հասկանում եմ, որ միգուցե դա ոմանց հետաքրքիր չէ, սակայն երբ շուտով արհավիրքը կթակի ձեր դուռը, զարմացած աչքերով չնայեք թուրքի վրա, պարզապես Ապագա Կա գոռալով, երգելով, պարելով, «նախկիններին» մեղադրելով, ռուսին/ամերիկացուն/եվրոպացուն անիծելով լքեք ձեր տունը։ Եթե իհարկե հասցնեք»: