ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հատ զանգեք Անգլիա ու նոր հակառուսական հիստերիա բարձրացրեք 

Երբ Նիկոլը բողոքում է ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունից, իսկ իրականում բողոքն ուղղված է Ռուսաստանին, պարզապես դուխը չի հերիքում Ռուսաստանին ուղղակի մեղադրելու, ու երբ նրա ուսապարկային գվարդիան քոփի-փեստով կրկնում է նրա բառերն ու սպառնում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, էս մարդիկ ևս մեկ անգամ չեն հասկանում, թե ինչ են ասում։

Հա, դիմեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, բայց դիմելուց առաջ մի փոքր լիկբեզ անեմ դիմողների համար։

Եվ այսպես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ինչ-որ բանաձև անցկացնելու համար անհրաժեշտ է, որ Անվտանգության խորհրդի 15 անդամները քվեարկեն կողմ և պարտադիր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Միացյալ նահանգները քվեարկեն կողմ և նրանցից որևէ մեկը վետո չդնի։

Հիմա հարց հակառուսական-սորոսական կոնգլոմերատին՝ իսկ դուք վստա՞հ եք, որ Արցախի գրավյալ տարածքներում արդեն հսկայական ներդրումներ անելու հայտարարություն արած Մեծ Բրիտանիան, ում համար քաղաքականության գինը Բաքու-Ջեյհան նավթամուղով հոսող նավթն է, քվեարկելու է կողմ, որ ադրբեջանական զինուժն իր զորքը հանի Հայաստանի սուվերեն տարածքից։

Իհարկե՝ չի քվեարկելու և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, եթե անվտանգության մշտական անդամ որևէ երկիր բանաձևին քվեարկում է դեմ, կամ՝ դնում է վետո, այն չի կարող ընդունվել։

Եվ հետո, ֆալցետով հակառուսականության հիստերիկա բարձրացնողներ, Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է կանոնադրության 2-րդ հոդվածով, և ոչ թե 4-րդ, որը նշանակում է ագրեսիա ՀԱՊԿ որևէ անդամի հանդեպ։

Դե, եթե նիկոլական իշխանությունն Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի սուվերեն տարածք, պայմանագրային զինծառայողի սպանությունը, 6 զինվորի գերեվարումը զինված ուժերի պահպանության տարածքից չի համարում ագրեսիա, իսկ ինչի՞ եք ուզում, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանը ձեր փոխարեն համարեն։

Բայց քանի որ Նիկոլի և նիկոլականության համար բոլորը մեղավոր են, այդ թվում՝ Դալայ Լաման, բայց ոչ ինքը, ես իմ վերջին հարցը համարում եմ զուտ հռետորական»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն