Արցախի դատարկ խանութները
Մինչ սատարող կոչեր են հնչում, Արցախում խանութները դատարկվում են, մտահոգությունները՝ ավելանում, հերթերը՝ երկարում: Լիակատար շրջափակման պայմաններում պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա, բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Արցախի Հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբն առավոտից շրջել է խանութներով, արձանագրել տխուր պատկերը: Ընդ որում, այդ պատկերն արդեն ժամ առ ժամ է փոխվում, դառնում ավելի տխուր: Ճգնաժամը սպառնում է աղետի վերածվել:
Ստանում ենք միայն հաց ու կաթնամթերք, այն էլ շատ քիչ, չենք կարողանում մարդկանց պահանջը բավարարել։ Չկա շաքարավազ, ձեթ, բրինջ, մակարոնողեն, լրիվ դատարկ է, եթե այսպես շարունակվի, մի երկու օրվա ապրանք ունենք»,- ասել է խանութներից մեկի գանձնախահը։
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։