Համաժողովրդական շարժման հանրահավաքը Ստեփանակերտում․ օր 2-րդ
Արդեն երկրորդ օրն է, ինչ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունենում Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը։
Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք։
Ինչպես հայտնել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում. «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում»,- ասել էր Գուրգեն Ներսիսյանը: