Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է. ԵԿՄ-ն տոնում է 30-րդ տարեդարձը
Ինչի՞ համար է պայքարել և ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը: Նա պայքարել է պետության և պետականության համար, - հայտարարել է վարչապետը, այսօր՝ Երկրապահ կամավորական միության տարեդարձի միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ առանց երկրապահի Հայաստանը անկախություն չէր ունենա: Վարչապետը նաև հայտարարել է՝ իրավապահների գործն է, բայց համոզված է՝ կարվի հնարավորը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը բացահայտելու համար:
ԵԿՄ 30-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ կառույցի ղեկավար Սասուն Միքայելյանը մի խումբ երկրապահների հանձնել է մեդալներ: Հետմահու պարգևատրվել են նաև Վազգեն Սարգսյանը և միության ակունքներում կանգնած բազմաթիվ երկրապահներ: