Իլոն Մասկը հայտարարել է Թվիթերի լոգոյի փոփոխության մասին
Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ցանկանում է ազատվել Twitter թռչնի տարբերանշանից և այն փոխարինել «X»-ով, հայտնում է BBC-ն։
Այնուամենայնիվ, Մասկն ունի նաև այնպիսի հայտարարություններ անելու պատմություն, որոնք չեն իրականանում կամ լուրջ չեն:
Մասկը, որը փոխել է բիզնեսի անվանումը X Corp-ի, ասել է, որ փոխարինումը «պետք է վաղուց արված լիներ»:
Ըստ լուրերի՝ միլիարդատերը ցանկանում է ստեղծել «սուպեր հավելված»՝ «X» անունով, որը նման է չինական WeChat-ին։
Կիրակի նա գրել է. «Շուտով մենք հրաժեշտ կտանք Twitter ապրանքանիշին և աստիճանաբար՝ բոլոր թռչուններին»: