Ինչու են ՔՊ-ականները համոզված, որ կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ինձ երեք հարց է հետաքրքրում.
- Ով էր պատերազմից առաջ առաջարկել, ով էր հետո թույլ տվել, որ բրիտանական կազմակերպությունն Արցախում ականազերծման աշխատանքների կատարեր, այն էլ հենց այն վայրերում, որտեղով, հետո, ադրբեջանական զորքերը ճեղքեցին պաշտպանությունն ու առաջ գնացին։
- Արդյոք ճիշտ է, որ ՄԱԿ-ի գրասենյակից ասել են, որ Հայաստանի կառավարությունն իրենց պաշտոնապես չի դիմել, որ իրենք կազմակերպեն Արցախ սնունդ ուղարկելու գործընթացը։
- Ինչու են ՔՊ- ականները համոզված, որ իրենք կարողանալու են մեր միջավայրում հանգիստ ապրել»։