Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, նրանք էլ իրենց հերթին՝ ԼՂ-ին, սակայն, մինչև այս պահն որևէ արձագանք չկա:

«Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից՝ չնայած տարբեր պետությունների կողմից հնչած տարբեր կոչերին, միջազգային լայն արձագանքին, քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշումներին: Ադրբեջանը փաստացի շարունակում է ապօրինբար փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների տեղափոխմանը»,- նկատեց Սարգսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն