Իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը. Տոնոյան
ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե անձամբ ի՞նչ բացթողում ունի, կա՞ մի բան, որ կարծում է՝ սխալ է արել:
«Զինված ուժերի խնդիրն է կռվել և հաղթել: ՊՆ-ի խնդիրն էր, որ ապահովեն, որ կռվեն և հաղթեն»,- պատասխանեց Դավիթ Տոնոյանը՝ պարզաբանելով, որ ապահովումը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով, այլև և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության առումով:
«Ես գտնում եմ, որ իմ ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ ես չկարողացա կանգնեցնել այս պատերազմը: Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ասաց Տոնոյանը: