ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Ադրբեջանը ակտիվ աշխատանքներ է տանում Աղդամի հատվածում (դեպի Ստեփանակերտ)` ճանապարհի բարեկարգման և կահավորման ուղղության:

Հատկանշական է, որ այդ աշխատանքները մեկնարկել են հուլիսին Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան բանակցություններից հետո:

Տարբերակներն առանձնապես շատ չեն: Կամ Հայաստանի իշխանության հետ կամ նրանց լռությամբ, Ադրբեջանը ստացել է Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման համաձայնություն կամ Հայաստանի ինքնաօտարումը Արցախի հետ կապված հարցերից Ադրբեջանի համար կանաչ լույս է վառել ինչ-որ փուլում դրա գործարկմանը գնալու համար:

Միգուցե Ադրբեջանի համար ազդակ է նաև ստեփանակերտյան որոշ ուժերի` Աղդամ-Ստեփանակերտ երթուղու շահագործման վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, սակայն որքան ես եմ հասկանում, Արցախում շատերը դա ընդունում են որպես ադրբեջանացում և այդ գործընթացի դեմ մեծ հակազդեցություն կա:

Համենայդեպս Ադրբեջանն ինչ-որ պրոցես է եփում, որն անկասկած չի բխում հայկական շահերից»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն