Փարիզը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- Թվիթերի իր էջում գրել է դիվանագետը՝ հարապարակելով ֆրանսիական arte.tv-ի պատրաստած ռեպորտաժը։