Օգոստոսի 7-ին ԼՂ 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ԱԺ-ից:

Արթուր Թովմասյանը  շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի  ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ  Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով առաջնորդվել արդեն իսկ  կառուցված հիմքերով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն