Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել
Ուկրաինայի իշխանությունները Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում պարտադիր տարհանում են հայտարարել։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Կանաշևիչը։
Նշվում է, որ շրջանի բնակիչները կտեղափոխվեն երկրի ավելի անվտանգ շրջաններ։ Տարհանումը վերաբերում է մարտական գործողությունների գոտուն մոտ գտնվող 37 բնակավայրերին:
Օգոստոսի 9-ին Կուպյանսկի շրջանի բնակիչներին առաջարկվել է «պատասխանատու և հավասարակշռված որոշում» կայացնել անվտանգ տարածքներ տեղփոխվելու վերաբերյալ: Իշխանությունները նաև երեխաների հարկադիր տարհանում են հայտարարել։