Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչությունում տեղի ունեցածն ահաբեկչության փորձ են որակել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են մայրաքաղաքի Կարամիշևսկայա գետափնյա շրջանում: Նրա խոսքով՝ լուրջ ավերածություններ չեն գրանցվել, տեղում աշխատել է շտապօգնությունը:

Ստեղծված իրավիճակի ֆոնին անվտանգության նկատառումով առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել էր: Այժմ բոլոր աշխատանքները վերականգնվել են:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն