ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հետ:

Կոնգրեսականը համաձայնել է նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ակտիվացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման բոլոր հնարավորությունները, դիտարկել նաև օդային ճանապարհով ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը: Շիֆը նաև խոստացել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին:

Բրբանքում մի քանի օր շարունակ ակցիաներ անող հայ ցուցարարները հայտարարել են, որ մեկ օր դադար կտան, իսկ վաղվանից շարունակելու են բողոքի ակցիաները Արցախի փողոցում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն