ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր Թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից դեպի ԼՂ Հայաստանի ուղարկած հումանիտար մարդասիրական օգնության մուտքը թույլ չտալուն։ 

Նա մասնավորապես գրել է․ «Մարդասիրական այս շարասյունը դեռ այստեղ է և սպասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հասնելուն՝ բավարարելու նրանց շատ տարրական կարիքները և դադարեցնելու սովը։ Բայց Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, դեռ ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։

120.000 մարդ, որից 2.000-ը հղի կանայք, 30.000-ը երեխաներ, 20.000 ծերեր և 9.000 հաշմանդամներ պայքարում են թերսնվածության դեմ և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։

Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են դադարեցնել սովի զինագործումը, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից որպես էթնիկ զտումների և ցեղասպանության լծակ»,- գրել է նա։ 



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն