Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում գտնվող տարածքում շատրվանային ավազանով, կասկադային աստիճանահարթակներով և լանջի ամբողջական ոռոգման ցանցով անտառպուրակ կկառուցվի: Տարածքում նախատեսված կլինեն երեխաների համար զբոսանքի վայր և շների համար առանձնացված զբոսայգի: Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Աշխատանքներն ամբողջությամբ իրականացվելու են բնական քարով՝ բազալտով: 

Շինաշխատանքների մի մասն իրականացվելու է այս տարի, կմեկնարկի 2 շաբաթից, մյուս մասը՝ 2024-ին: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն