Հարբուխը չափազանց խոցելի է դարձնում ձայնալարերն ու կոկորդի լորձաթաղանթը, ուստի զարմանալի չէ, որ հիվանդության հետևանքով ի հայտ եկած խռպոտությունը կարող է պահպանվել մի քանի շաբաթ։ Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Դարիա Խարինան՝ նշելով, թե ինչպես կարելի է արագ վերականգնել ձայնը հիվանդությունից հետո։

«Եթե սպասվում է կարևոր հանդիպում, և հարկավոր է արագ վերականգնել ձայնը, ապա անհրաժեշտ է գործարկել այն խնայելու ռեժիմը: Խուսափեք ձայնի երկարատև, անդադար գործածությունից, փորձեք օգտագործել այն միայն այն ժամանակ, երբ կմոտենա հանդիպման պահը», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ տվյալ պարագայում հարկավոր է խուսափել ամենատարածված սխալներից մեկից՝ ձայնի խռպոտվածության դեպքում շշուկով խոսելուց, քանի որ այդ դեպքում ձայնալարերի վնասման հավանականությունն էլ ավելի է մեծանում։

Ձայնի արագ վերականգնման համար մասնագետը խորհուրդ է տվել նախապատվությունը տալ չգազավորված մաքուր խմելու ջրին և բուսական ըմպելիքներին։

«Ձայնը վերականգնելու համար խուսափեք թթու, աղի և կծու մթերքից։ Ձայնի վրա վնասակար ազդեցություն է ունենում նաև լոլիկի, ցիտրուսային մրգերի, ընկույզների ու սերմերի օգտագործումը, ուստի քանի դեռ ձայնն ամբողջությամբ չի վերականգնվել, հարկավոր է բացառել սննդամթերքի այս տեսակները սննդակարգից: Եվ, իհարկե, ոչ մի ալկոհոլ և ծխախոտ», - նախազգուշացրել է Դարիա Խարինան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն