Ցզյանսուի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնականները հայտարարել են, որ PM2.5 մանր կոշտ մասնիկներն ազդում են արյան մեջ «վատ» և «լավ» խոլեստերինի հարաբերակցության վրա։ Ընդ որում, նման կապ նկատվում է նույնիսկ կարճաժամկետ ազդեցության դեպքում: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են մոտ 48 տարեկան 197 հազար մարդու տվյալները։ Նշված բոլոր մարդիկ բուժզննում են անցել 2015-2020 թվականների ընթացում, չեն ընդունել խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներ և աշխատավայրում չեն ենթարկվել նման մասնիկներ պարունակող փոշու ազդեցությանը։

Արդյունքում գիտնականները պարզել են, որ PM2.5-ի կարճաժամկետ ազդեցությունը կապված է ընդհանուր խոլեստերինի, ինչպես նաև ցածր խտության լիպոպրոտեինների բարձր մակարդակի հետ: Բացի այդ, այս մասնիկների ազդեցությունը կապված է նաև տրիգլիցերիդների ավելի ցածր մակարդակի հետ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն