Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են նավերի տեղաշարժը Դարդանելի նեղուցով՝ ծովափնյա շրջաններում բռնկված անտառային հրդեհների պատճառով, գրում է Reuters-ը:

Նեղուցով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ կրակի մարման աշխատանքներում ներգրավված է հրշեջ ավիացիա, որը ջուրը վերցնում է անմիջապես նեղուցից:

Իշխանությունների տվյալով ՝ այդ շրջան են ուղարկվել 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, 180 մոտորանավակ և մոտ 1100 հրշեջ:

Եթե կրակը հասնի ափ, ապա մարման աշխատանքին կմիանան նաև մասնագիտացված նավերը։ Դարդանելի նեղուցով նավարկության վերսկսման մասին առայժմ տեղեկություններ չկան:

Նեղուցը Էգեյան ծովը կապում է Մարմարա ծովի հետ և կենսական ծովային ուղի է Եվրոպայի և Ասիայի միջև նավարկող նավերի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն