Ջերմուկի հանրահայտ Ըմպելասրահում օգոստոսի 26-ին տեղի կունենա «Ջերմուկ․ մի կտոր անցյալից» ցուցահանդեսը, որի ընթացքում կներկայացվեն քաղաքի արխիվային լուսանկարներ, հատակագծեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր նյութեր:

Ցուցահանդեսի բացման արարողությունը՝ ժամը 18.00-ին, որին կհաջորդի 1972թ-ին նկարահանված վավերագրական ֆիլմի դիտում: Այս ամենի ընթացքում այցելուները կբացահայտեն Ջերմուկի պատմական փաստերն ու հետաքրքիր մանրամասներ քաղաքի ճարտարապետական անցյալից.

  • Գլաձոր առողջարանի շինարարության 20-օրյա դադարի պատճառները,
  • Ջերմուկի կինոթատրոնի էսքիզներն ու վերջնական ընտրված տարբերակը,
  • Ինչու Պրիստավի գյոլ և ինչպիսին էր նրա նախնական տեսքը,
  • Ջերմուկ քաղաքի տեսքը՝ ըստ 1946 թ․ գլխավոր հատակագծի և շատ ավելին։

Ցուցահանդեսը բացօթյա է և բաց բոլոր այցելուների համար: Մասնակցել ցանկացողների համար օգոստոսի 26-ին Հանրապետության հրապարակից գործելու է անվճար ավտոբուս դեպի Ջերմուկ: Վերադարձը նախատեսված է օգոստոսի 27-ին: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Visit Jermuk էջում տեղադրված հղումով:

Ցուցահանդեսն իրականացվում է Ջերմուկի զարգացման կենտրոն հկ նախաձեռնությամբ՝ Հայաստանի ազգային արխիվի հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն և Ջերմուկի համայնքապետարանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն