Երևանում կայանալիք Սնուփ Դոգի համերգի տնտեսական էֆեկտը
Ռուսական տուրիստական գործակալությունները Սնուփ Դոգի սպասվող համերգին ընդառաջ Հայաստանում շրջագայության և համերգին մասնակցելու փաթեթներ են առաջարկում այցելուներին: Օպերատորները այդ օրերին կանխատեսում են օտարերկրացիների մեծ հոսք: Մեծ է պահանջարկը նաև հարևան Վրաստանից: Համերգի կազմակերպիչները տեղեկացնում են, որ տոմսերի կեսը արդեն սպառվել է, և կառավարության հատկացրած մոտ 6 մլն դոլարի՝ 2 միլիոնը կվերադարձվի միայն հարկերի տեսքով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան