Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը դուրս կգրվեն միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգով
Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային www.file-online.taxservice.am համակարգի միջոցով։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ճշգրտել, չեղարկել, անվավեր ճանաչել, ստորագրել կամ ջնջել միայն այդ համակարգով։