Ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր՝ մարզերի երիտասարդներին
ՅՈՒՆԻՍԵՖ-ը «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ ՝ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի՝ ծրագրի թիրախային խոշորացված համայնքների համար (ցանկը` ստորև):
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Ենթադրամաշնորհը կոչված է ոգեշնչելու համայնքի դեռահասներին և երիտասարդներին՝ ներկայացնելու իրենց համայնքում կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գաղափարներ և իրականացնելու այդ գաղափարները՝ մասնակցելով մրցույթին և ստանալով ենթադրամաշնորհներ:
Ենթադրամաշնորհային բաղադրիչի իրականացվում ՝ «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ․
- Տավուշի և Լոռու հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի ՝ [email protected] էլ-հասցեին։
- Շիրակի և Գեղարքունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի՝ [email protected] էլ-հասցեին։
- Վայոց ձորի և Սյունիքի հայտատուները ենթադրամաշնորհի հայտերը պետք է ուղարկեն՝ [email protected] էլ-հասցեին։