Սեպտեմբերի 1-ին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են Հայկական մուֆլոններ, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայկական մուֆլոնը (լատ.՝ Ovis orientalis gmelini) գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «վտանգված»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն