Ողբերգական վթարից զոհված հարազատ քույրերից մեկը մոդել էր
Նախօրեին հայտնել էինք Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի մասին։
Մահացածները քույրեր էին, որոնք մեկնում էին Սյունիքի մարզ՝ մասնակցելու հարսանեկան արարողության։ Համացանցում լուսանկարներ են տարածվել, որտեղ նշվում է, որ զոհերից մեկը՝ 34-ամյա Բուրաստան Խոսրովյանը մոդել էր, «Միսս Հայաստան» մրցույթի եզրափակիչ փուլ դուրս եկած գեղեցկուհիներից։