Օրերս Հրապարակ օրաթերթը գրեց, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը՝ Սերժի Վաչոն Եռաբլուրի հողերի օտարման գործով ցուցմունք է տվել իր նախկին ղեկավարի դեմ։

Հետո մեկ այլ լրատվամիջոց գրեց, որ արդեն առերեսում է եղել և Սերժի Վաչոն իր ցուցմունքները պնդել է նաև Սերժ Սարգսյանի ներկայությամբ։

Լրատվամիջոցներում հայտնված այլ տեղեկությունների համաձայն գործն արդեն առնվազն ութ ամիս է ինչ եռում է, դրանով զբաղվում են ամենաբարձր մակարդակով։  Դեռ ամիսներ առաջ իրավապահ համակարգի վերնախավում քննարկել են Սերժ Սարգսյանի կալանավորման միջնորդությամբ դատարան մտնելու հնարավորությունը։

Սերժ Սարգսյանի հավանական կալանավորումը չեն բացառում նաև ՀՀԿ-ականները։ Երեկ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը 168․am-ի տղավարում ի պատասխան հաղորդավարի հարցի չբացառեց, որ կարող է լինել կալանավորում։

Ի դեպ հետաքրքիր է, թե ինչն է ստիպել Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդուն՝ Սերժի Վաչոյին ցուցմունք տալ իր նախկին ղեկավարի դեմ։ Այստեղ կարծում ենք հետաքրքիր դրվագներ կլինեն, որոնք ապագայում կբացահայտվեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն