Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:
Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով: