Կառավարությունը շուրջ 140 մլն դրամ հատկացրեց 44-օրյա պատերազմի ժամանակ վնասված ավտոմեքենաների համար փոխհատուցման համար։

Փոխհատուցում կտրվի 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Նշվում է, որ այդ ավտոմեքնաներից 11-ը մնացել է թշնամու մոտ, մյուսները վնասված են։

Նշենք, որ պատերազմից հետո արդեն շուրջ երեք տարի քաղաքացիները քաշքշուկների մեջ են՝ գումարները ստանալու համար։

Նշենք, որ ըստ պաշտպանության նախարարության, պատերազմի ժամանակ վնասվել է 507 ավտոմեքենա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն