17,5 մլն ֆունտ ստերլինգով Հայաստանի կառավարությունը Լոնդոնում 5 հարկանի շենք կգնի
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Լոնդոնի կենտրոնական մասում, որտեղ տեղակայված են մի շարք դեսպանություններ, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը, ՄԹ արտաքին գործերի նախարարությունը և այլն, 5 հարկանի շենք ձեռք բերել՝ Հայաստանի դեսպանատան համար։
Շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ։ Նշվում է, որ շենքի սեփականատերը մտադիր է եղել վաճառել այն 15,000,000.0 ֆունտ ստերլինգով, որը չի ներառում ԱԱՀ: Սակայն բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գնել շենքը 14,200,000.0 ֆունտ ստերլինգով որին գումարվելու է 20% ԱԱՀ ՝ 2,840,000.0 ֆունտ ստերլինգ և ՄԹ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ` միջնորդ գործակալներին կողմից գանձվող միջնորդավճար շենքի արժեքի՝ 14,200,000.0 ֆունտի 2%, և այդ գումարի ԱԱՀ 20%, որը կազմում է 340,800.0 ֆունտ:
5 հարկանի շենքի ձեռք բերումը հիմննավորվում է այսպես․ «Հաշվի առնելով այն փաստը, որ համաշխարհային ասպարեզում Միացյալ Թագավորությունը հանդիսանում է ծանրակշիռ դերակատար, ինչպես նաև Միացյալ Թագավորության և ՀՀ միջև ակտիվ և արդյունավետ համագործակցությունը, դեսպանության շենքի ձեռքբերումը կխթանի համագործակցությունը երկրների միջև, կնպաստի ՀՀ վարկանիշի բարձրացմանը և կապահովի դեսպանության բնականոն աշխատանքների իրականացումը»: