Առաջին անգամ Երևանում սեպտեմբերի 12-15-ը Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոց՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան:

Սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:

Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր, որոնց շարքում են Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: Սկիզբը՝ ժամը 20:00-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն