«Երևանն ընտրում է». կկայանա նախընտրական առաջին բանավեճը
Այսօր՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը: Այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Հեռուստաբանավեճը կհեռարձակվի ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:
Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները. այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն — Ամալյա Սարգսյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — Սուրեն Գրիգորյան
«Արդար Հայաստան» կուսակցություն — Հրաչյա Ստեփանյան
«Հաղթանակ» կուսակցություն — Լալա Մնեյան
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն — Նատալյա Արզաքանցյան
Հայաստանի եվրոպական կուսակցություն — Արամ Գևորգյան
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն — Ծովինար Կոստանյան
«Հանրապետություն» կուսակցություն — Անի Խաչատրյան
«Միացյալ Հայաստան» կուսակցություն — Վարդան Խաչատրյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — Տիգրան Ալեքսանյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — Մարինե Մալխասյան
«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք — Մանուկ Սուքիասյան
Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին, որին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք։