Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։

Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ:

«Այս պահին հերթափոխ ենք իրականացնում, որ գնանք ու փուռում հերթ կանգնենք` օրվա ցամաք հացը գնելու համար։ Իսկ  երեկոյան կրկին կգանք այստեղ: Եղանակային անբարենպաստ պայմաններին էլ ենք դիմանում. կարևորն այն է, որ մեր թշնամու կողմից ուղարկված ոչ մի օգնություն և ոչ մի իր չմտնի Արցախ, հակառակ դեպքում` կստացվի, որ դավաճանել ենք մեր մարտիրոսված եղբայրներին»,֊նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն