Այսօր Լոռու մարզում ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ թունելի մեջ բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 40-ամյա Արայիկ Ե․-ի վարած Iveco մակնիշի բեռնատարն ու Երևանի բնակիչ, 40-ամյա Արման Գ․-ի վարած Renault մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Renault-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Թումիկ Մ․-ն ու Renault-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հւվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն