Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«Այդ որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ուժի մեջ չէ:

«Ես հայտարարում եմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լիարժեք ուժի մեջ է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է Ալմաթիի հռչակագրից տասնյակ տարիներ անց, հետևաբար, Ալմաթիի հռչակագրին արված որևէ հղում չի կարող ազդել եռակողմ հայտարարության վրա»,- նշեց Փաշինյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն