Ես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում կողմնորոշվում եմ ռուսաստանցի իմ գործընկերոջ հայտարարություններով: Ես ուշադիր հետևում եմ ՌԴ նախագահի հայտարարություններին, որն ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններում խնդիրներ չկան, և ինձ հետ հարաբերություններում էլ խնդիրներ չկան: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Լաչինի միջանցքի փակման ապօրինի արգելափակման օրից ես մոտավորապես 7-8 հեռախոսային խոսակցություն եմ ունեցել ՌԴ նախագահի հետ: Մյուս գործընկերների հետ, ըստ էության, կա՛մ ոչ մի խոսակցություն չեմ ունեցել, կա՛մ պակաս խոսակցություն եմ ունեցել. այնպես որ, այստեղ էլ, չեմ կարծում, թե խնդիր կա, որովհետև հեռախոսի զանգի նպատակն է կիսել տեղեկություն, քննարկել իրավիճակ, որից մյուս գործընկերները տեղեկություն չունեն: ՌԴ նախագահի հետ բոլոր տեղեկությունների, կանխատեսումների, զարգացումների, ամեն ինչի մասին ես նաև բանավոր քննարկումների ընթացքում եմ խոսել, իմիջիայլոց, այս ընթացքում մենք նաև հանդիպել ենք, նաև գրավոր կերպով եմ տեղեկությունները փոխանցել: Էլ չեմ ասում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբ կա, որը հենց առաջին աղբյուրից ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին ունի պատշաճ տեղեկատվության աղբյուր»,- ասաց վարչապետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն