Գռզոյի մատը մնաց մի տեղ
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է. ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել:
Սա նշանակում է մի բան՝ Գռզոյի մատը մի տեղ է մնացել. Սարգսյանի հասցեին կեղծ, մերկապարանոց մեղադրանքներ հնչեցրած Գռզոյի ակնկալիքները, փաստորեն,չեն արդարացել, քանի որ չնայած ձեռնարկվել է հնարվորինն ու անհնարինը՝ «ձվի մեջ մազ գտնելու», սակայն ոչնչով չեն կարողացել հիմնավորել Սարգսյանի հասցեին հնչեցրած կեղտոտ մեղադրանքները, քանի որ պետական միջոցների ոչ մի վատնում էլ տեղի չի ունեցել,և Սարգսյանը կազինոներում չի խաղացել:
Հիշեցնենք, որ նիկոլական անբարո քարոզչությունն ու Գռզոն, հավելյալ դիվիդենտներ քաղելու նպատակով, Սարգսյանին շարունակաբար մեղադրում էին խաղամոլության համար՝ հանրությանը մոլորեցնելով, թե իբր պետական բյուջեի միջոցները վատնվում են՝ «թավան» փակելու համար: Փաստը, որ հենց Նիկոլի դատախազությունն է վերոհիշյալ արձանագրությունը կատարել, արդարանալու ոչ մի տեղ չի թողնում Գռզոյի համար. եթե մի լումա անգամ մսխված լիներ, թող ոչ ոք չկասկածի, Գռզոյին չէին ստիպի կարմրել:
Նիկոլական պրոպագանդան այն ցեցն է, որը տարիներ ի վեր կերել ու շարունակում է ուտել հանրության ուղեղը՝ նախկին իշխանութուններին դեմոնիզացնելու ու այդ ֆոնին գռզոների գովազդն անելու համար:
Գովազդը,փաստորեն,դարձավ հակագովազդ…
Ավելին՝ այստեղ