Հայաստանին պարտադրվող նոր Սահամանադրությունը Ֆեոդալ-Վասալ հարաբերություններին բնորոշ արարողակարգի՝ օմաժի (Hommage) բնույթ է կրում
Հայաստանին պարտադրվող նոր Սահամանադրությունը Ֆեոդալ-Վասալ հարաբերություններին բնորոշ արարողակարգի՝ օմաժի (Hommage) բնույթ է կրում։
Միջնադարում վասալ ոչ թե ծնվում, այլ դառնում էին հստակ արարողակարգի (Օմաժ) ﬕջոցով, որի արդյունքում հաճախ ստանում էին տիրոջ կողﬕց հատկացված կալվածքը տնօրինելու իրավունք։
Օմաժի արարողակարգը հետևյալն էր՝ ապագա վասալը ներկայանում էր տիրոջը բաց գլխով և անզեն, ծնկի էր գալիս նրա առաջ, բռնում ձեռքերը և հայտնում, որ իր կամքը հանձնում է տիրոջը։ Այդ արարողությունը ուղեկցվում էր երդումով (Feaute)։ Վասսալը ձեռքը դնելով Սուրբ գրքի վրա երդվում էր ﬓալ հավատարիմ և կատարել տիրոջ կամքը։
Օմաժը (Hommage) և Երդումը (Feaute) տարբեր գործողություններ էին։ Առաջինը ենթադրում էր պարտավորություն, իսկ երկրորդը հավատարմության երդում։ Հետագայում, իհարկե, այս երկու գործողությունները ﬕավորվեցին Օմաժի ﬔջ։
Հայաստանի պարագայում Օմաժը Ադրբեջանի օրակարգին համահունչ ապազգային քաղաքականության իրականացուﬓ է, իսկ հավատարմության երդումը՝ նոր Սահմանադրությունը։
Ակնհայտ է, որ նոր Սահմանադրության պահանջը չի ձևավորվել ժողովրդի հավաքական կամքի դրսևորման արդյունքում։ Շատ ավելի ակնհայտ է նաև, որ այն խաղաղության հաստատման նախապայման չի կարող լինել, քանի որ գործող Սահմանադրությունը ոչ իրավական, և ոչ էլ քաղաքական տեսանկյունց խոչընդոտ չէ։
Նոր Սահմանադրության հիմքում ընկած է Ադրբեջանի պարտադրանքը, որը կրում է սոցիալ հոգեբանական (հայ ժողովրդի նվաստացման) բնույթ, քանի որ ոչ ﬕ իրավական նորմ երբեք չի կարող լինել հետագայում «ռևանշը» կանխելու երաշխիք (Ֆաշիստական Գերմանիան վառ օրինակ), որը ադրբեջանական կողմը փայլուն գիտակցում է։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































