Դատախազությունը ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և շուրջ 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այդ մասին հայտնում են դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռ. Ն.-ից (Ռոբերտ Նազարյան - խմբ.) և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ.
- 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր.
- ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ: