Հրազդանի Միկրոշրջանի շենքերից մեկում մուտքի բետոնե ծածկը պոկվել է. փրկարարներն ապամոնտաժել են այն
Սեպտեմբերի 15-ին` ժամը 20:45-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 204 շենքի մուտքերից մեկի բետոնե ծածկը պոկվել և ընկել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի 3-րդ մուտքի բետոնե ծածկը (մոտ 3 քմ) պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, ապամոնտաժել բետոնե ծածկը և հեռացրել շենքի մուտքի դիմացից: