Հաջիևը հայտնել է՝ որ դեպքում կբացվի Լաչինի միջանցքը
«Այս պահին խաղաղության գործընթացը դանդաղում է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության համատեղ գործողությունների շնորհիվ Աղդամի ճանապարհը շահագործման է հանձնվել։ Այժմ մենք ակնկալում ենք, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի բեռները միաժամանակ երկու ճանապարհով կգնան՝ Աղդամով և Լաչինով։ Մեր միջազգային գործընկերները լիովին կիսում և աջակցում են այս դիրքորոշումը»,-ասել է Հաջիևը։
«Այժմ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը այն փաստն է, որ Հայաստանը շարունակում է պահպանել ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Հենց Ստեփանակերտում առկա ղեկավարության առկայությունն է արգելափակում Աղդամի և Լաչինի երթուղիների միաժամանակյա բացումը։ Նրանք հրաժարվում են Ադրբեջանից պարենային բեռներ ընդունել։
Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու պարտավորությունները կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությամբ: Հայաստանը պետք է հրաժարվի Ստեփանակերտի ղեկավարությանը աջակցելու քաղաքականությունից», - հայտարարել է Հաջիևը։