Նոր Նորք վարչական շրջանի 2/20 ընտրական տեղամասում ընտրության իրավունք ունի 1767 ընտրող
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր Երևանում ավագանու ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը. քվեարկությունն սկսված է:
Նոր Նորք վարչական շրջանի 2/20 ընտրական տեղամասում գտնվող «Լուրերի» թղթակիցը հայտնեց, որ ժ. 08.00-ին բացվել է ընտրատեղամասը, քվեարկելու են եկել բազմաթիվ ընտրողներ:
Ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Հարություն Մելիքյանի խոսքով՝ այս ընտրատեղամասում ընտրության իրավունք ունի 1767 ընտրող:
«Ամեն ինչ դեռևս ընթանում է բնականոն հունով»,- ասաց Մելիքյանը: