Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել, Երևանի ավագանու ընտրության քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝  ՀՀ-ն արդյոք փոխում է արտաքին քաղաքական վեկտորը։

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը թափանցիկ է, չեմ կարծում, որ նման ձևակերպումները տեղին են։ Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ  կողմնորոշված է ըստ ՀՀ պետական շահերի, հետևաբար Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, ելնում է ՀՀ պետական շահերից»,-ասել է նա։

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու. «Եթե նախատեսվեր փաստաթուղթ ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարում ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռած շահին և պատրաստ ենք ստորագրել»:

«Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ  հումանիտար ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը նեգատիվ ազդեցություն է  ունենում խաղաղ գործընթացի վրա, այն ժամանակն ու էներգիան, որ ծախսում ենք  ու շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման  վրա,  այդ իրավիճակի չլինելու դեպքում այդ նույն էներգիան  կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը` ավելի մեծ ժամանակ ու էներգիա տալով»։

Փաշինյանը նաև նշել է՝ հնարավոր է համարում, որ իրավիճակը կփոխվի ու մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության պայմանագիր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն