Բաքուն հայ բնակչությանը միասին ապրելու կոչ է անում, հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը՝ նշելով՝ Ադրբեջանական պետությունն ու ադրբեջանցիները պատերազմ չեն ուզում։ Այս մասին հայտնում է azatutyun.am-ը։

«Մենք կոչ ենք անում հայ բնակչությանը միասին ապրելու»,- հայտարարել է Նագիևը՝ շարունակելով. - «Այսօր մենք մտահոգված ենք ռազմական ագրեսիայի հետևանքով ավերված բնակավայրերի շուտափույթ վերականգնմամբ և հայրենիքում տեղահանված 750 հազար բնակիչների շուտափույթ վերադարձով իրենց տներ»:

Նա ասել է նաև, թե «ներկայումս որոշ հայ գաղափարախոսներ, վկայակոչելով պատմությունը, բարձրացնում են հայերի և ադրբեջանցիների համատեղ ապրելու անհնարինության հարցը», սակայն, նրա խոսքով, «հարց է առաջանում, թե ինչպե՞ս է հայ բնակչությունը, մինչև ռազմական հակամարտությունը, երկար ժամանակ ապրել Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, հարմարավետ պայմաններում, որպես հարգված քաղաքացիներ և ունենալով բավարար հեղինակություն հասարակություն մեջ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն