«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պլանային հոսանքազրկումներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-20:00-ը, կդադարեցվի Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի  ջրամատակարարումը:

2. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 09:00-15:00-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի՝ Պ.Սևակի և Սարալանջի փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն