Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և տարածաշրջանային խնդիրները։ Կողմերն անդրադարձել են տնտեսական համագործակցության, առևտրի և հումանիտար ոլորտներում Ադրբեջանի և Իրանի պետական հանձնաժողովի համատեղ ղեկավարների վերջին հանդիպումներին և հետագա անելիքներին վերաբերող հարցերի։ Հեռախոսազրույցից հետո Իրանի գլխավոր դիվանագետը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում անդրադաձել է տարածաշրջանային հարցերի: Խոսելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ փակել իր պատմական երթուղին այս տարածաշրջանում, որը կապում է Իրանը Հայաստանի հետ:

Տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն