Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան անընդունելի է. գերմանացի պատգամավորը` Ադրբեջանի դեսպանին
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանի դեսպանին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ռազմական ագրեսիան անընդունելի է։
«Ալիևը սպառնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և վտանգի տակ է դնում ողջ տարածաշրջանի կայունությունը», — ասել է Ռոթը X-ում (նախկին Twitter) իր գրառման մեջ: